Իրանցի քրիստոնյա զինվորն անցել է Հայաստան. «Ազատություն»

Իրանցի քրիստոնյա զինվորն անցել է Հայաստան. «Ազատություն»

«Ազատության» փոխանցմամբ, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդում է, որ իրանցի մի զինվոր անցել է Իրան – Հայաստան սահմանը:

Ձերբակալված սահմանախախտը իր քայլը պատճառաբանել է ծառայակիցների հետ ունեցած խնդիրներով:

Այսօր տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն, սահմանի ապօրինի խախտման միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին: Իրանցի զինվորի անունը չի բացահայտվում, միայն նշվում է նրա տարիքը՝ ծնվել է 1992 թվականին:

Հաղորդագրությունը հուշում է, որ իրանցի զինվորի փախուստի պատճառը կրոնական տարաձայնությունների հետ կապված խնդիրներն են, համենայն դեպս՝ ձերբակալված սահմանախախտը այդպիսի պարզաբանում է տվել:

Ըստ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրության՝ նա ասել է, որ ինքը քրիստոնյա է, ինչի պատճառով  խտրական վերաբերմունքի է արժանանում մահմեդականություն դավանող ծառայակիցների կողմից, դրա համար էլ փախել է Հայաստան:

Ռուսները սահմանախախտին փոխանցել են Հայաստանի իշխանություններին:

Միջադեպի մանրամասները պարզում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում