WWF-ը Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսները գնահատել Է 24,2 տրլն դոլար

WWF-ը Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսները գնահատել Է 24,2 տրլն դոլար

Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսների արժեքը գնահատվում Է առնվազն 24,2 տրլն դոլար, ընդ որում՝ տարեկան օվկիանոսը 2,5 տրլն դոլարի ռեսուրսներ Է «մատակարարում» մարդկությանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հաշվարկները կատարել են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) փորձագետները:

«Հիմնադրամի փորձագետները հաշվել են, որ ամեն տարի համաշխարհային օվկիանոսի կողմից մարդկությանը «մատակարարվող» ապրանքների ու ծառայությունների մոտավոր արժեքը 2,5 տրլն դոլար Է: Եթե այդ թիվը ընդունվի որպես համաշխարհային օվկիանոսի ՀՆԱ, ապա այն աշխարհի յոթերորդ Էկոնոմիկան Է ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից հետո»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Հիմնադրամը նշում Է, որ այդ թիվը նվազեցված Է, քանի որ շատ ռեսուրսներ անկարելի Է վերածել դրամական համարժեքի: Ընդսմին ներկայում օվկիանոսի առողջությունը օրհասական վիճակում Է աղտոտման, չափից ավելի որսի, բազմաթիվ ձկների ու կենդանիների բնակության միջավայրի ավերման, ինչպես նաեւ օվկիանոսի ջերմաստիճանի եւ թթվայնության բարձրացման պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում