Փարիզում կբացվի «Հայաստան 1915» խորագրով ցուցահանդես

Փարիզում կբացվի «Հայաստան 1915» խորագրով ցուցահանդես

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզում ապրիլի 28-ին կբացվի «Հայաստան 1915» խորագրով ցուցահանդես: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, ցուցահանդեսի բացմանը մասնակցելու է նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ այդպիսով ևս մեկ անգամ փաստելով իր հավատամրությունը հայ համայնքին և Մեծ Եղեռնի միջազգային ճանաչմանը: Ցուցահանդեսն այցելուներին կներկայացնի 1915-ի ողբերգական դեպքերի պատմությունը:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար ապրիլի 24-ին Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, իսկ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն ու Փարիզի քաղաքապետը մասնակցել են Կոմիտասի արձանի մոտ տեղի ունեցած ոգեկոչման արարողությանը: Ապրիլի 24-ին ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի՝ անջատվել էին նաև «Էյֆելյան» աշտարակի լույսերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում