Թաիլանդում վիթխարի քանակությամբ փղոսկր Է առգրավվել

Թաիլանդում վիթխարի քանակությամբ փղոսկր Է առգրավվել

Թաիլանդի իշխանությունները հաղորդել են ավելի քան երեք տոննա փղոսկրի առգրավման մասին, խոսքը վերաբերում Է երկրի պատմության մեջ առգրավված խոշորագույն խմբաքանակներից մեկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մաքսանենգ փղոսկրը՝ ավելի քան 500 ժանիք, թաքցված Է եղել թեյի պարկերի մեջ:

Անօրինական բեռը Թաիլանդ Էր բերվել Քենիայից, իսկ այնուհետեւ պետք Է ուղարկվեր Լաոս: Դրա արժեքը գնահատվում Է 6 միլիոն դոլար:

Հավելենք, որ Թաիլանդը համարվում Է փղոսկրի առեւտրով զբաղվողների փոխաբեռնման խոշորագույն բազան, երկրի իշխանությունները ջանում են ուժեղացնել պայքարն անօրինական զբաղմունքի դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում