«Ժողովուրդ». ՀՀ վերահսկիչ պալատի զեկույցը՝ «անատամ» և լղոզված փաստաթուղթ

«Ժողովուրդ». ՀՀ վերահսկիչ պալատի զեկույցը՝ «անատամ» և լղոզված փաստաթուղթ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ ՀՀ խորհրդարանում երեկ սկսվել է քննարկվել ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2014 թվականի տարեկան զեկույցը: Միանգամից պետք է արձանագրենք, որ այս նոր զեկույցը, ի տարբերություն նախորդների, «անատամ» և լղոզված փաստաթուղթ է: Զեկույցում, ի տարբերություն նախորդ տարիների, շատ քիչ տվյալներ են ներկայացված և դրանց գնահատականներ տրված չեն: Այս տարվա զեկույցը, նախորդների համեմատ, ծավալով ևս անհամեմատ համեստ է:

Օրինակ՝ 2013 թվականի տարեկան զեկույցը եղել է 61 էջ, իսկ 2014-ինը 35 էջ է: Այսինքն՝ ակնհայտ է, որ վերահսկիչ պալատն այլևս անգամ նույնիսկ ձևի համար չի համարձակվել բյուջետային միջոցների ծախսային մասին անդրադառնալ: Մի խոսքով ՎՊ-ն որոշել է շառից փորձանքից հեռու, ոչ մի թիվ չգրել, քանի որ ոնց գրում է, միևնույն է, այդ ամենն իրենց և իշխանավոր ընկերների դեմ է օգտագործվում, ինչը ներիշխանական «ռազբորկաներում» կրկին կարող է անցանկալի հետևանքներ առաջացնել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում