«Չորրորդ իշխանություն». Գեներալ Սեյրանն իրեն է վերագրել Ցեղասպանության տարելիցի առթիվ Օդեսայում կազմակերպված միջոցառումը

«Չորրորդ իշխանություն». Գեներալ Սեյրանն իրեն է վերագրել Ցեղասպանության տարելիցի առթիվ Օդեսայում կազմակերպված միջոցառումը

Օրերս լրատվամիջոցներից մեկում հայտնվեց ՀՀԿ-ական գեներալ Սեյրան Սարոյանի նկարը՝ հապացույց այն բանի, որ վերջինս Օդեսայում կազմակերպել է Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումը:

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, սակայն, Սեյրան Սարոյանն առհասարակ որևէ առնչություն չի ունեցել միջոցառման կազմակերպման և անցկացման հետ:

«Վերջինս պարզապես ընտանիքով այդ օրերին Օդեսայում է գտնվել հանգստանալու նպատակով և տեղեկանալով, որ նման միջոցառում կա, շտապել է մասնակցել դրան: Հանգստի համար նախատեսված հագուստով էլ նա ներկայացել է միջոցառմանը, լուսանկարվել և ապա լուսանկարը տրամադրել է ԶԼՄ-ներին՝ ուղեկցող գրությամբ, թե իր ջանքերով է տեղի ունեցել միջոցառումը»,- գրել է թերթը՝ հավելելով, որ իրականում միջոցառման նախաձեռնության հեղինակը եղել է Օդեսայի հայ համայնքն ու հյուպատոսարանը, ինչպես նաև ԵԿՄ-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում