AM | RU
USD
EUR
RUB

Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու ավերումը Հայոց մշակութային ցեղասպանության խոսուն վկան է

Ապրիլին, երբ ողջ աշխարհի և համայն հայության ուշադրության կենտրոնում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցն էր և դրան նվիրված միջոցառումները, Մերձավոր Արևելքի հայկական փոքրիկ սիրտը` Հալեպը, հայտնվեց գազանաբարո ծայրահեղականների հարձակման թիրախում: Ընդհանուր առմամբ, հեղափոխությունները միշտ էլ բացասական ազդեցություն են ունեցել Մերձավոր Արևելքի հայ համայնքների վրա: Թե՛ Եգիպտոսի 1956թ. հեղափոխությունից, թե՛ 1975թ. Լիբանանում սկսված քաղաքացիական պատերազմից, թե՛ 1979թ. Իրանի իսլամական հեղափոխությունից, Սադամ Հուսեյնի իշխանության և Արաբական գարնան ալիքից հետո մեծացավ հայերի արտագաղթը դեպի Արևմուտք: Սիրիայում սկսված պատերազմն աննախադեպ էր, քանի որ բացի հայկական համայնքի արտահոսքից մեծապես ավիրվեցին նաև հայերի թողած պատմա-մշակութային հուշարձանները:

Հալեպում շարունակվող հրթիռակոծությունների արդյունքում ապրիլի 28-ին պատմական Ջդեյդե թաղամասում գտնվող, 15-րդ դարում կառուցված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին և հարակից տարածքն ամբողջովին ավերվեցին:

Եկեղեցին պայթեցվել է ներսում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով: Չի փուլզվել միայն զանգակատան մի փոքր հատվածը: Եկեղեցու համալիրում կան բազմաթիվ սրբապատկերներ՝ հիմնականում 17-րդ դարի, նրա կազմում ներառված է նաև հայկական դպրոց, ինչպես նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Սա առաջին դեպքը չէ, որ Հալեպում իրականացվող ռազմական գործողությունների արդյունքում փլուզվում են հոգևոր-մշակութային կենտրոնները: 2013թ. նոյեմբերի 6-ին Քառասնից մանկան եկեղեցին Հալեպում ծայրահեղականների ականանետային հարվածների թիրախում էր, սակայն վերջնականապես չէր ավերվել: Սիրիական պատերազմի շրջանում հայկական հոգևոր, պատմամշակութային արժեքների հանդեպ ԻԼԻՊ-ի եղեռնագործության առաջին թիրախը դարձավ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռակա քաղաքի հայ կաթողիկե Նահատակաց եկեղեցին, որի գմբեթից 2013թ. սեպտեմբերին ահաբեկչական խմբավորման անդամներն իջեցրին խաչն ու այն փոխարինեցին իրենց դրոշով: Իսկ դեկտեմբերին կառույցը վերածեցին դատական գրասենյակի:

Ավերված եկեղեցիների թվում է նաև Ցեղասպանությունից մազապուրծ և Սիրիայում վերաբնակեցված հայերի ջանքերով կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին, որն ամբողջությամբ հրկիզվել է և փլուզվել: Էական վնաս էր հասցվել նաև եկեղեցու հարակից տարածքում գտնվող Մեսրոպյան վարժարանին:

Հատկապես Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների օրերին սկսված հայկական թաղամասի գնդակոծությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ դրանք ոչ միայն պատերազմական իրավիճակում կատարված գործողություններ են, այլ հստակ ուղորդված են արտաքին ուժերի կողմից: Եթե նախկինում կասկած կար, որ հարևան Թուրքիան հովանավորում է Իսլամական պետություն և Ալ Նուսրա ահաբեկչական կազմակերպությունները, ապա նախորդ տարի հայկական Քեսաբի վրա հարձակումները փարատեցին բոլոր կասկածները:

Հիշեցնենք, որ 2014թ. մարտի 21-ին Թուրքիայի կողմից զինյալների անակնկալ ներթափանցումը թուրք-սիրիական սահմանին գտնվող հայաբնակ Քեսաբ ապացուցեցին, որ իսլամիստ վանդալները վայելում են թուրքական կառավարության անմիջական հովանավորությունը: Հակառակ պարագայում հնարավոր չէ բացատրել այն հանգամանքը, որ իսլամիստ զինյալների դեմ պայքար մղող սիրիական կառավարական ուժերին օդից աջակցող ռազմական ինքնաթիռը խփվեց թուրքական ուժերի կողմից: Քեսաբը հայկական յուրահատուկ կոլորիտ ունեցող ենթամշակույթ է, որը բացառիկ օրինակ է ամբողջ Սփյուռքում: Չի կարելի պնդել, որ Քեսաբի դեմ հարձակումը միայն հետապնդում էր հայերին և հայկականությունը ոչնչացնելու միտում: Հարկ է փաստել, որ այս պարագայում Թուրքիայի և ծայրահեղ իսլամիստական խմբավորումների շահերը համընկան:

Քեսաբի վրա հարձակումը ծայրահեղական ուժերին հնարավորություն էր տալիս ելք ունենալ դեպի ծով, որը մեծապես կնպաստեր ծովային հաղորդակցության ուղիներով զենք ու զինամթերքի ստացումը: Բացի այդ եթե Թուրքիային սահմանակից Քեսաբը անցներ իսլամիստների հսկողության տակ, ապա Թուրքիան ավելի անկաշկանդ և ավելի հեշտ կարող էր օգնություն ցուցաբերել ԻԼԻՊ-ի մարտիկներին: Պետք է հաշվի առնել, որ այդ ժամանակաշրջանում Ղրիմը նոր էր միացել Ռուսաստանին, որով նրա դիրքերն էապես ուժեղացել էր Սև ծովում: Քեսաբի վրա հարձակումը Թուրքիան փորձում էր օգտագործել` վերականգնելու ծովային ուժերի խախտված բալանսը: Սև ծովում թուլացած դիրքերը Թուրքիան փորձում էր վերականգնել Միջերկրական ծովում: Չպետք է մոռանանք նաև, որ Քեսաբի հարևանությամբ էին գտնվում նաև Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչ կայանները, որով ինֆորմացիա է տրամադրվում Սիրիայի պետական բանակին: Եթե ընկներ Քեսաբը, ապա հնարավորությունը կմեծանար ոչնչացնելու ռադիոլոկացիոն այդ կայանները: Այս և մի շարք այլ քաղաքա-տնտեսական գործոններով պայմանավորված` կարևոր էր Քեսաբի վրա հարձակումը, սակայն չպետք է նվաստացնենք նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ցանկությունը:

Մարտին իրենց սկսած կիսատ գործը «Իսլամական պետություն» խմբավորումն ավարտին հասցրեց 2014-ի սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության օրը, ականապատել և պայթեցրել է Դեր էր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Սրբոց Նահատակաց մատուռը կառուցվել է Դեր Զորի նախկին Սբ Հռիփսիմե եկեղեցու և Ազգային վարժարանի տեղում։ Այն ամբողջանում է Սրբոց Նահատակաց հուշահամալիրով։ Սրբոց Նահատակաց մատուռի ներքնահարկում են գտնվում Խաչելության, Նահատակության և Եղեռնի սրահները։ Այստեղ ամփոփվում են նաև Դեր Զորի անապատներում մարտիրոսացած Մեծ եղեռնի զոհերի մասունքները, որոնք թուրքերի իրականացրած ցեղասպանության խոսուն վկաներն են: Դա մի յուրահատուկ սրբատեղի էր, որը ապրիլի քսանչորսին իր մոտ էր բերում բազում ուխտավորների: Սիրիայում հայկական համայնքի և նրանց թողած ժառանգության ոչնչացմաբ` Թուրքիան փորձում է ջնջել արյունոտ անցյալի հետքերը, փորձում է վերացնել անհերքերլի փաստերը: Քաղաքակրթության դեմ ուղղված այս ոճիրը աղաղակող հիշեցումն է անցյալում տեղի ունեցած նմանատիպ բարբարոսական արարքների: Հայկական մշակութային ժառանգության  և օրըստօրե նոսրացող  համայնքի կորուստն անդառնալի է հայկական աշխարհի համար: Այս կերպ Թուրքիան ավարտին է հասցնում մեկ դար առաջ սկսած և կիսատ թողած գործը: Մերձավոր Արևելքում քրիստոենական և հատկապես հայկական գործոնի թուլացումը վտանգ է տարածաշրջանի և համայն մարդկության համար: Այս կերպ վերացվում է քրիստոնեական և իսլամական աշխարհի խաղաղ գոյակցության մոդելը, որը ապագայում կսերմանի և  կպարարտացնի  կրոնական վտանգավոր թշնամանք: Այս կերպ քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների բախումն անխուսափելի կլինի:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս
Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման արարողությանը Հակառակորդը կրկին օգտագործել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության, ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության նորանշանակ պետերին և իր խորհրդականին Հայաստանում խստացվել է ապօրինի ծառահատումների և փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Վստահ եմ, որ իրավապահներն ամբողջությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը, և խուճապի որևէ պատճառ չկա Բրիտանական կրթական ցուցահանդեսը ՀՀ քաղաքացիներին կծանոթացնի Մեծ Բրիտանիայում կրթություն ստանալու հնարավորություններին FAST-ը կրթաթոշակ կտրամադրի բնական գիտությամբ զբաղվող հայ ասպիրանտներին եւ հայցորդներին Վերջին երեք ամիսներին լրագրողների իրավունքների խախտման դեպքերը նվազել են Արա Բաբլոյանը պարգեւատրել է Ռաֆայիլ Զինուրովին Վահան Մարտիրոսյանի վստահեցմամբ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության մեջ կոռուպցիոն ռիսկեր չկան Առաջիկա ամիսներին կմեկնարկի ՀՀ ողջ տարածքում տրանսպորտային միասնական ցանց ստեղծելու պիլոտային ծրագիր Մենք տարկետումը չենք վերացնում, այլ կրթությունը կարևորողներին առաջարկում ենք որպես սպա զորակոչվել «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի հանքում փլուզում է տեղի ունեցել. կա մեկ զոհ Հայաստանի ռուսական ռազմակայանը տեխնիկական հետախուզման ժամանակակից համալիրներ է ստացել Պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ. բացահայտվել են նոր դեպքեր Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին պատասխան կտա Մադրիդի ձեռնարկած միջոցներին Դանակով զինված տղամարդը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գրասենյակում հարձակվել Է հաղորդավարի վրա Աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործումը Հայաստանում չի արգելվի Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհին վթարի հետևանքով զինծառայող է մահացել Անցած չորս տարիներին համաշխարհային տնտեսության մեջ ՉԺՀ-ի տարեկան միջին ներդրումը գերազանցել է 30 տոկոսը Եղանակը տաքանալու է Իրանահայ պաշտոնյան երկկողմ մաքսային ու հարկային օրենքներն ավելի սահուն դարձնելու կարիք է տեսնում Երևանաբնակ ավելի քան 1600 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին Էդուարդ Շարմազանովն ընդունել է մեքսիկացի պատգամավորների պատվիրակությանը ՀՀ ԶՈւ սպորտային վաշտն այլևս չի գործի Հանրակրթական դպրոցները դրական են աձագանքում էլեկտրոնային կրթությանն անցնելու գաղափարին Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ ԿԳ նախարարը կողմ է փոփոխություններին ակադեմիական տարկետման տրամադրման կարգում ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի կիրառած «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի տեսագրությունը ԱՄՆ-ը 26 տարում առաջին անգամ մարտական պատրաստության կբերի B-52 ռմբակոծիչները ԱԺ-ում քննարկվում է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի իրականացման իրավական հիմքերն ապահովող նախագիծը Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին Հայաստանում զինկոմիսարիատների թիվը կտրուկ կկրճատվի Հայաստանի և Իրանի հարկային ծառայության ղեկավարները կարևորեցին կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացումը Դվինի հնավայրն ավելի ներկայանալի դարձնելու քայլեր են իրականացվում Կատալոնիայի ներկայացուցիչը կոչ է արել ԵՄ-ին՝ հանդես գալ որպես հակամարտության միջնորդ Հայաստանում ԶՈՒ գործողություններին մասնակցելու կամավորական շարժումը կկարգավորվի օրենքով ՀՀ-ում կոնսոլիդացվում են պաշտպանության ոլորտը կարգավորող օրենքները. ԱԺ-ում քննարկվում է «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan