AM | RU | EN
USD
EUR
RUB

Խորհրդարանական ընտրությունները Քարվաճառում անցնում են բնականոն

Այսօր, Արցախի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների օրը, Շահումյանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնի 11/17 ընտրական տեղամասի դռները բացվել են առավոտյան ժամը 08:00֊ից: Քարվաճառ համայնքի 464 գրանցված ընտրողներից ժամը 14:00֊ի դրությամբ իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 140֊ից ավել ընտրողներ։ Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը։

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, քաղաքացիները շարունակում են այցելել ընտրատեղամաս ու իրենց ձայնը տալ իրենց նախընտրած քաղաքական ուժին ու պատգամավորի թեկնածուին։ Տեղեկացնենք, որ 11/17 ընտրատեղամասում արդեն իրենց քաղաքացիական պարտքն են կատարել Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանն ու Քարվաճառի քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը։

Ինչպես նշեց պարոն Սարգսյանը, ընտրական գործընթացն անցնում է նորմալ, բնականոն ընթացքով։ Վստահված անձանց կողմից որեւէ ընտրախախտում չի արձանագրվել։

«Ընտրողներն ուրախ տրամադրությամբ գալիս են, իրենց քաղաքացիական պարտքը կատարում են, գնում են։ Մարդիկ հետաքրքրված են ընտրություններով», նշեց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը։

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության վստահված անձ Սերոբ Նալթակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրական գործընթացն ընթանում է հանգիստ, ընտրախախտման որեւէ դեպք չի արձանագրվել։ «Կարծում եմ՝ օրվա երկրորդ կեսին ընտրողների ակտիվությունը կավելանա, ավելի շատ մարդիկ կգան իրենց քաղաքացիական պարտքը կատարելու», ընդգծեց Սերոբ Նալթակյանը։

Տեղեկացնենք, որ Շահումյանի շրջանի ընտրական տեղամասերի աշխատանքը համակարգում է Մարտակերտում տեղակայված տարածքային ընտրական հանձնաժողովը։

Ընտրախախտումների մասին արձանագրությունները պետք է ուղարկվեն Մարտակերտ։ Նշենք, որ Շահումյանի շրջանի որեւէ ընտրատեղամասում դեռեւս որեւէ ընտրախախտում չի արձանագրվել։

Ընտրատեղամասի փակվելուց, քվեաթերթիկները հաշվելուց եւ արձանագրություններ կազմելուց հետո քվեատուփերը կկնքվեն եւ կտարվեն տարածքային ընտրական տեղամաս։

Թամարա Գրիգորյան

 

Լրահոս
Ղազախական ավիաընկերությունը հայտարարել է Աստանա-Երևան ուղիղ չվերթներ բացելու մասին Գերմանիան հրաժարվել է Թուրքիային վաճառել վնասված ռազմատեխնիկան վերականգնելու համար անհրաժեշտ մասերը Արցախ այցելած բլոգերը ծավալուն հոդված է հրապարակել Ալժիրի հայտնի MENADEFENSE կայքում ՀՀ Նախագահի հրամանագրով Վահե Հարությունյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ PKK ղեկավարներից մեկը սպառնացել է Թուրքիայի հանրաքվեում «այո» քվեարկողներին Կարեն Կարապետյանն անդրադարձել է Սամվել Բաբայանի ձերբակալությանը Հայտնի է Լոնդոնի ահաբեկչության հեղինակի ինքնությունը Նախագահը ընդունել է ՌԴ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրենին և «Առաջնորդների ակումբ»-ի նախագահին ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ ընտրությունների քվեաթերթիկի նմուշը ՀՀ համախառն միջազգային պահուստները նվազել են 41 մլն դոլարով Վարչապետը հորդորեց ընկերություններին արտոնություններ տրամադրելու գործընթացն իրականացնել սեղմ ժամկետում Դոլարն արժևորվել է, ռուբլին, եվրոն ու ֆունտը` արժեզրկվել ԱՀ Նախագահը և ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկել են արտաքին քաղաքական ոլորտում փոխգործակցության հարցեր Հայտնի ադրբեջանցի իրավապաշտպանն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ ԿԸՀ-ն բավարարեց պատգամավորի մի խումբ թեկնածուների ինքնաբացարկի դիմումները Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց կատարեց պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն Ռուսական կողմը պարզաբանել է ՌԴ գործերի հավատարմատարին Թուրքիայի ԱԳՆ կանչվելու պատճառները Բյուջեն արդյունավետ տնօրինելու համար առողջապահության նախարարությունը քննարկում է նոր նախագծեր ՊԵԿ բարեփոխումների երկրորդ փուլը ենթադրում է տնտեսական աշխուժացում ՀՀ ԱԱԾ-ն աշխատում է Վրաստանի իրավապահների հետ «Իգլա» համալիրի՝ ՀՀ տեղափոխելու նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության հետ քննարկվել է Հայաստանում ՄՏԿ-ի ստեղծման հնարավորությունը Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի դասախոսների ու ուսանողների Հայաստանն առաջնային դեր ունի ֆրանկոֆոն տարածքի ստարտափների զարգացման համար Հրապարակվել է Լոնդոնի Վեստմինսերյան կամրջին ահաբեկչական գրոհի տեսանյութը Եվրահանձնաժողովը բացատրություն է պահանջել Էրդողանի հայտարարության առնչությամբ Թուրքիան հրաժարվում է քրդերի հետ միասին մասնակցել Ռաքքայի ազատագրմանը Թբիլիսիում կառուցվելու է կառավարական թաղամաս Հստակ տրամադրված ենք բիզնեսի համար ապահովել առավել բարենպաստ պայմաններ. Կարեն Կարապետյան Աբու Դաբիում կայացած հայ֊էմիրաթական ներդրումային համաժողովը նոր լիցք է հաղորդել երկու երկրների գործարար շրջանակներին Սփյուռքի հետ համատեղ համագործակցության մասին հրաման ստորագրվեց երեք նախարարությունների միջև Սուրեն Կարայանը և ԱՄԷ Էկոնոմիկայի նախարարը քննարկել են հայ-էմիրթական ներդրումային հիմնադրամի ստեղծումը Վարչապետը հանձնարարել է արագացնել Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացը Լոնդոնում կատարված ահաբեկչությունից տուժել են 11 երկրների քաղաքացիներ 2017թ.-ին ևս Ընտանեկան դրամագլուխը կարելի է տնօրինել ամսական առավելագույնը 25000 դրամի չափով Հայկական երկրորդ ավիափոխադրողը թռիչքներ կիրականացնի Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ՊԵԿ փոխնախագահն առանձնացնում է հարկային և մաքսային բարեփոխումների առաջին փուլի ձեռքբերումները Վառելքի յուրացում ՊՆ զորամասից. մեղադրանք է առաջադրվել 6 անձի Ադրբեջանի ընդդիմադիրները որոշել են համազգային հանրահավաք կազմակերպել ԻՊ-ն ստանձնել է Լոնդոնում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը. Sky News Arabia Ավտովթարի են ենթարկվել Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանն ու Արամ Զավենի Սարգսյանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan