«Ազգային վերածնունդը» լինելով ԼՂՀ խորհրդարանում կնպաստի հասարակության ինքնակազմակերպմանը

«Ազգային վերածնունդը» լինելով ԼՂՀ խորհրդարանում կնպաստի հասարակության ինքնակազմակերպմանը

Արցախում մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում 5 տոկոսի շեմը հաղթահարած նորաստեղծ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը շեշտում է, որ խորհրդարանում շեշտը դնելու են հասարակության ինքնակազմակերպմանն ու վերահսկողության մեխանիզմների ստեղծմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Խանումյանն ասաց, որ ընտրություններից ակնկալում էին ավելի մեծ արդյունքներ եւ հենց դա է պատճառը, որ իրենք փորձում են շնորհավորանքներ չընդունել:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Հայկ Խանումյանը չբացառեց, որ, այնուամենայնիվ, ներկայացված լինելով խորհրդարանում` կհամագործակցեն մյուս ընդդիմադիր ուժերի հետ. «Եթե «Շարժում 88»-ն ընդդիմադիր կեցվածք ունենա խորհրդարանում, ապա անպայման կհամագործակցենք, հատկապես որ ունենք դրա փորձը»:

ԼՂՀ-ում մայիսի 3-ին կայացած ընտրությունների արդյունքում նախնական տվյալներով 5 տոկոսի շեմը հաղթահարել է 5 կուսակցություն` «Ազատ հայրենիք», «Ազգային ժողովրդավարական կուսակցություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Ազգային վերածնունդ» եւ «Շարժում 88»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում