Արցախը եվրոպական պետություն է Կովկասում. Պավել Չերնեւ

Արցախը եվրոպական պետություն է Կովկասում. Պավել Չերնեւ

Բուլղարացի քաղաքական եւ հասարակական գործիչ Պավել Չերնեւը Ստեփանակերտում երկրորդ անգամ է: Առաջին անգամ Արցախ է այցելել 3 տարի առաջ կրկին համապետական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Չերնեւը խոստովանում է, որ երեք տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղը շատ մեծ առաջընթաց է ունեցել:

«Արցախն ավելի է զարգացել, ավելի է բարգավաճել եւ ժողովրդավարության մակարդակում հասել բավական մեծ բարձունքի: Դուք կարողացել եք պահպանել ձեր քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը, դարձել եք ավելի ազատ եւ ժողովրդավար: Արցախը եվրոպական պետություն է Կովկասում»,- ասաց Չերնեւը:

Անդրադառնալով մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններին, Չերնեւն ասաց, որ ընտրություններն անցկացվել են բարձր մակարդակով: «Ամեն ինչ հրաշալի էր, պրոֆեսիոնալ: Դուք կրկին ապացուցեիք, որ կարողանում եք բարձրորակ ընտրություններ կազմակերպել եւ ներկայացնել ձեր քաղաքացիների տեսակետը››,- ասաց Չերնեւը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում