ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարներն Աստանայում կքննարկեն տնտեսական ոլորտի զարգացումը. Լեբեդեւ

ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարներն Աստանայում կքննարկեն տնտեսական ոլորտի զարգացումը. Լեբեդեւ

ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ մայիսի 29-ին Աստանայի արվարձանում կայանալիք նիստի հիմնական հարցը կդառնա ֆինանսատնտեսական ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված համատեղ գործողությունների ծրագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Համագործակցության գործկոմի ղեկավար Սերգեյ Լեբեդեւը:

«Թիվ 1 հարցը ֆինանսատնտեսական ոլորտի հրատապ հարցերի լուծմանն ուղղված համատեղ գործողությունների ծրագիրն Է: Այդ պլանը համատեղ գործողությունների յուրատեսակ ծրագիր Է»,-մայիսի 19-ին Մինսկում լրագրողներին ասել Է Լեբեդեւը:

Գործադիր կոմիտեի ղեկավարի խոսքով՝ ԱՊՀ-ում հուսով են, որ այդ փաստաթուղթը «ոչ միայն կօգնի մեղմացնել ընթացիկ հիմնախնդիրների սրությունը, այլեւ կնպաստի Համագործակցության երկրների ֆինանսատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը»:

Լեբեդեւը նշել Է, որ Աստանայում սպասվում Է մասնակից երկրների բարձր ներկայացուցչություն: Նրա տվյալներով՝ իրենց մասնակցությունն արդեն հավաստել են կառավարությունների յոթ ղեկավարներ: Ընդամենը միջոցառման ընթացքում քննարկվելու Է քսան հարց: Լեբեդեւը ճշտել Է, որ դրանք նախեւառաջ վերաբերում են տնտեսությանը եւ հումանիտար ոլորտին:

ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի՝ նախօրյակին տարածված հաղորդագրության մեջ նշվում Է, որ ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ Աստանայի նիստում քննարկվելու են, մասնավորապես, Համագործակցության երկրների տարածք ժամանողների հաշվառման հարցերը եւ սպորտի ռազմակիրառական ձեւերի զարգացումը: «Անվտանգության ոլորտում պլանավորվում Է քննարկել հարցեր, որոնք վերաբերում են միջազգային փոխադրումներ իրականացնելիս ԱՊՀ-ի մասնակից պետությունների տարածքներում տրանսպորտային անվտանգության ապահովմանը, ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրադրության հսկողությանն ու գնահատմանը, Համագործակցության երկրների զինված ուժերում սպորտի ռազմակիրառական ձեւերի զարգացմանը, երկրների տարածք ժամանող երրորդ պետությունների քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառմանը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, նիստում նաեւ կքննարկվեն մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում ԱՊՀ-ի մասնակից պետությունների միջտարածաշրջանային ու սահմանային համագործակցության հայեցակարգի նախագծերը եւ դրա իրագործման միջոցառումների պլանը:-

Հետևեք մեզ նաև Telegram-ում