ԵՄ-«Արեւելյան գործընկերություն» հարաբերությունները պետք Է հաշվի առնեն առկա ինտեգրացումը. Լավրով

ԵՄ-«Արեւելյան գործընկերություն» հարաբերությունները պետք Է հաշվի առնեն առկա ինտեգրացումը. Լավրով

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հավաստիացրել Է, որ «Արեւելյան գործընկերության» երկրների հետ Եվրամիության համագործակցությունը չի զարգանա ի վնաս Ռուսաստանի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 19-ին հայտնել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ Է, որ ԵՄ – «Արեւելյան գործընկերություն» հարաբերությունները հաշվի առնեն նաեւ Եվրոպայի արեւելքում ինտեգրացման գործընթացների առկայությունը եւ նպատակամղված լինեն այդ գործընթացների ներդաշնակեցմանը, այլ ոչ թե հակադրմանը:

«Հակադրումը, ցավոք, տեղի Է ունենում. իրադրությունը «կա՛մ-կա՛մ», որպես զրոյական արդյունքով խաղ ներկայացնելու փորձերը հանգեցնում են անցանկալի, անբարենպաստ արդյունքների: Մեր եվրոպացի գործընկերները դա հասկանում են, նրանք մեզ հավաստիացրել են, այդ թվում դա երեկ ինձ հետ կայացած բանակցություններում արեց Ֆեդերիկա Մոգերինին, որ «Արեւելյան գործընկերությունը» կզարգանա ոչ ի վնաս Ռուսաստանի շահերի»,- ասել Է Լավրովը Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում