«Ժողովուրդ». Արտաշատի գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանը խիստ նեղացած է վարչապետից

«Ժողովուրդ». Արտաշատի գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանը խիստ նեղացած է վարչապետից

«Ինչպես հայտնի է՝ Արտաշատում հունիսի 7-ին քաղաքապետի ընտրություններ պետք է տեղի ունենան, բայց գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանը դրանց չի մասնակցում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մինչև թեկնածուների առաջադրումների սկսվելը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր մոտ է կանչել Արտաշատի գործող քաղաքապետին և նրան հրահանգել չառաջադրել իր թեկնածությունը: Վարչապետի այդ «պահանջը» Մուրադյանին խիստ նեղացրել է, և նա սկսել է իր մտերիմների շրջանում խոսել Հայաստանից արտագաղթելու մասին:

Նա ասել է, որ ընտրություններից և իր լիազորությունների ավարտից հետո ինքը կհեռանա Հայաստանից, ենթադրվում է, որ եվրոպական որևէ երկիր կգնա: Նա կարող է եվրոպական երկրներից մեկում որպես քաղհալածյալ հանձնվել և ապաստան խնդրել: Կարող է ասել, որ ինքը ՀՀԿ-ի համար անթիվ-անհամար ընտրություններ է կեղծել, բայց իր հետ նման դաժան ձևով վարվեցին, և ինքն այլևս ընդդիմություն է և մի լավ ու հարմարավետ ապաստան է ուզում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում