ՄԱԿ-ում ԼՂ անկախության ճանաչման չինական առաջարկը «ֆեյք» էր. (լրացված, տեսանյութ)

ՄԱԿ-ում  ԼՂ անկախության  ճանաչման  չինական  առաջարկը «ֆեյք» էր. (լրացված, տեսանյութ)

LifeNews-ը հայտնել էր, թե իբր  ՄԱԿ-ը մայիսի 20-ին պետք է դիտարկեր ԼՂՀ-ն ճանաչելու մասին` Չինաստանի նախաձեռնությունը: Այդ սենսացիոն լուրի մասին, ըստ պարբերականի, թվիթերյան իր էջում հայտնել է Չինաստանի վարչապետը:

Նա գրել է՝  «եթե ԱՄՆ-ը, ՌԴ-ն և Ֆրանսիան աջակցեն Չինաստանի՝ ԼՂՀ-ն ճանաչելու վերաբերյալ բանաձևին ՄԱԿ-ի քաղխորհրդում, ապա ԼՂՀ-ն անկախ պետություն կդառնա: Եթե ՄԱԿ-ի քաղխորհուրդը ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, ապա ԼՂՀ-ն, որպես անկախ պետություն, կարող է միանալ ՄԱԿ-ին»:

Սոցցանցերում արդեն տեսակետներ կան, որ սա ֆեյք էջ է: Մասնավորապես, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը  գրառում է արել.

«Սկսենք նրանից, որ Չինաստանը երբեք չի խրախուսել անջատողականությունը, քանի որ ունի Թայվանի խնդիրը։ Եվ ընդհանրապես Հայաստանի պատճառով անիմաստ սկանդալների մեջ մտնելու իմաստ չունի։ Արդեն սա պետք է հուշի, որ տեսանյութի հետ մի բան այն չէ։

Տվյալ տեսանյութը արդեն չկա Lifenews.ru֊ի ալիքում, ոչ էլ կայքում։ Չնայած․ տակի վազող լուրերից կարելի է տեսնել․ որ սա երեկվա նյութ է։ Ամենայն հավանականությամբ, շատ արագ հասկացել են, որ բլթցրել են ու ջնջել են ֊ այնպես, որ քեշերն էլ չեն հասցրել հավաքվել։

Նյութում հղում է արվում իբր Չինաստանի վարչապետի Թվիթերի պրոֆիլի վրա։ Բայց՝ Չինաստանում Թվիթերը արդեն մի քանի տարի է ինչ արգելափակված է։ Այնպես որ սա հասարակ ֆեյք է։ Որի միջի բովանդակությունն ինքնին շատ հիմար է։ Ենթադրում եմ, որ մի պրոֆիլում գրված է, որ մարդը ոչ միայն Չինաստանի վարչապետն է, այլ նաեւ Շանհայի հայկական համայնքի նախագահը՝ սա արդեն իսկ պետք է լրագրողին մի բան հուշի․

Official Account of Prime Minister of China. Owner Bank of China. President of the Armenian diaspora in Shanhai.Businessman, multi – billionaire.

Կամ էս թվիթը֊ էսքան պարտք մեզ ունենայինք, հիմա մեր նախարարները բոլորը մեքենայի տեղը գնացքով գործի կգնային․ Китай спишет 38 млрд евро кредит братской Армении и дает его в качестве подарка к братскому армянскому народу»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում