Դոլարի փոխարժեքը նվազել է 1.67 դրամով

Դոլարի փոխարժեքը նվազել է 1.67 դրամով

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` մայիսի 21-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.67 դրամով` կազմելով 478.1 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.52 դրամով և կազմել 532.65 դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով` կազմելով 9.61 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն ավելացել է 4.44 դրամով և կազմել 749.09 դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մայիսի 21-ին կազմել է 18 հազար 606.92 դրամ, արծաթի գինը՝ 262.39 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 723.07 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում