«Հրապարակ». Կենդանաբանական այգու շինարարությունը ոչ մի կերպ չեն կարողանում ավարտին հասցնել մինչև հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության օրը

«Հրապարակ». Կենդանաբանական այգու շինարարությունը ոչ մի կերպ չեն կարողանում ավարտին հասցնել մինչև հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության օրը

«Թեև Երևանի քաղաքապետարանը մտադիր է հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ ամեն գնով բացել Կենդանաբանական այգին, բայց, մեր տեղեկություններով, դեռ շատ աշխատանքներ կան անելու: Բանն այն է, որ այգում սկսված ծավալուն շինարարությունը ոչ մի կերպ չեն կարողանում ավարտին հասցնել մինչև հունիսի 1-ը: Մեզ հայտնի դարձավ նաև, որ քաղաքապետն օրերս այցելել է Կենդանաբանական այգի, դժգոհել շինարարությտն տեմպերից՝ պահանջելով արագացնել: Սակայն շինարարությունն արագացնելու համար պետք է վարպետներն արտաժամյա աշխատեն, ինչի համար ոչ ոք պատրաստ չէ վճարել՝ «փող չկա»: Զարմանալի չի լինի, որ այգին բացեն՝ «կարմիր լենտը» կտրեն, բայց «ձեռի հետ» շարունակեն շինարարությունը: Ի դեպ, օրերս այգու բնակիչներից մեկը՝ զեբրն է սատկել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում