«Ժողովուրդ». ՀՀԿ-ականները տարակուսանքի մեջ են. ինչպե՞ս է Սուրիկ Խաչատրյանը փրկվել 20-ից ավելի կրակոցներից

«Ժողովուրդ». ՀՀԿ-ականները տարակուսանքի մեջ են. ինչպե՞ս է Սուրիկ Խաչատրյանը փրկվել 20-ից ավելի կրակոցներից

Երեկ ՀՀ ԱԺ միջանցքներում պատգամավորների քննարկման հիմնական թեման նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա հնչած կրակոցներն էին: Նույնիսկ ՀՀԿ-ականներից շատերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս պատմությանը մի տեսակ տարակուսանքով էին վերաբերվում: Բոլորի համար անհասկանալի էր, թե ինչպես է ստացվել, որ 20-ից ավելի կրակոցներ են հնչել շուրջ 10 րոպե, ինչպես ասել է մարզպետը, բայց ավտոմեքանայի մեջ գտնվող երեք անձինք` մարզպետը, նրա օգնականն ու վարորդը, որևէ վնասվածք չեն ստացել, այն դեպքում, երբ, ըստ լուրերի, կրակոցները հնչել են «Մակարով» տեսակի ատրճանակից:

«Բացի այդ՝ շատերի մոտ տարակուսանք էր առաջացրել այն փաստը, որ, ըստ վկայությունների, ավտոմեքենայի վրա կրակել են ընթացքի ժամանակ, մինչդեռ հետքերը դիմահար կրակոցի են: Ու հենց այս փաստն էլ ստիպել էր շատ օրենսդիրների հիշել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ Ռոմեն Ղազարյանի՝ գեներալ Բուդոյի՝ 1998թ. հունվարի 18-ին ինքն իր դեմ մահափորձ կազմակերպելու պատմությունը»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում