Պոլիտեխնիկական համալսարանը շարունակելու է Արցախի դպրոցները համակարգիչներով համալրելու ծրագիրը

Պոլիտեխնիկական համալսարանը շարունակելու է Արցախի դպրոցները համակարգիչներով համալրելու ծրագիրը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը քննարկվել են կրթական ոլորտի բարեփոխումներին, Արցախի մայր բուհի և ՀԱՊՀ միջև առկա համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել հանրապետության տնտեսության զարգացման համար պահանջարկ ներկայացնող մասնագետների՝ ինժեներական կադրերի պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ:

Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել ՀԱՊՀ մասնակցությունն Արցախի կենսագործունեության տարբեր ոլորտներում: Հովհաննես Թոքմաջյանն իր հերթին տեղեկացրել է, որ շարունակվելու է համալսարանի կողմից Արցախի հանրակրթական դպրոցները համակարգիչներով համալրելու ծրագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում