Արտակ Ապիտոնյանը հանդիպել է Շվեդիայի արդարադատության նախարարի հետ

Արտակ Ապիտոնյանը հանդիպել է Շվեդիայի արդարադատության նախարարի հետ

Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը մայիսի 21-ին հանդիպում է ունեցել Շվեդիայի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտում, մասնավորապես, դատական և քրեակատարողական համակարգերի բարելավման, քաղաքացիական հասարակության ամրա պնդման, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարում երկկողմ համագործակցության ծրագրերի մշակման և իրականացման հեռանկարները:

Դեսպան Ապիտոնյանը կարևորել է արդարադատության ոլորտում Շվեդիայի լավագույն փորձը Հայաստանում ներդնելու համար գործնական քայլերի ձեռնարկումը։

Երկուստեք գոհունակություն հայտնելով միգրացիայի ոլորտում հայ-շվեդական համագործակցության գրանցած շոշափելի արդյունքների կապակցությամբ՝ զրուցակիցները քննարկել են դրա էլ ավելի խորացման հեռանկարները։ Կարևորվել է առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին Հայաստանի և ԵՄ միջև ստորագրված համաձայնագրի կիրարկման արձանագրության մշակումը երկու երկրների միջև։

Հետևեք մեզ նաև Telegram-ում