Վերջին զանգ. մարզերում ՃՈ տուգանային հրապարակ է տեղափոխվել 19 մեքենա

Վերջին զանգ. մարզերում ՃՈ տուգանային հրապարակ է տեղափոխվել 19 մեքենա

Վերջին զանգի տոնակատարությունների հետ կապված՝ մայիսի 22-ին՝ ժամը 12.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 29 տրանսպորտային միջոց. 10-ը` Երևանում, որոնց վարորդներն անչափահասներ են եղել, 19-ը` մարզերում, որոնցից 16-ի վարորդները` անչափահաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանությունը ծնողներին հորդորում է տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին, անհրաժեշտության դեպքում անձամբ վարել մեքենան:

«Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում