Աբովյանում քաղաքապետի թեկնածուին ստիպել են հետ վերցնել ինքնաբացարկի դիմումը

Աբովյանում քաղաքապետի թեկնածուին ստիպել են հետ վերցնել ինքնաբացարկի դիմումը

Աբովյան քաղաքում սպասվող ընտրություններին ընդառաջ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Ինչպես հայտնի է դարձել PressMedia.am-ին, քաղաքապետի թեկնածու Արթուր Գեղամի Հարությունյանը, ով կրում է քաղաքապետի հիմնական թեկնածուներից Պալաչ մականունով հայտնի Արթուր Հարությունյանի հետ նույն անուն, ազգանուն, հայրանունը, այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել տարածքային ընտրական հանձնաժողով, սակայն ինքնաբացարկից ժամեր անց հետ է վերցրել իր դիմումը՝ ընտրություններին կրկին մասնակցելու նպատակով:

Կայքը գրում է, որ դեպքին քաջատեղյակ աղբյուրները պնդում են, թե ինքնաբացարկի դիմումից հետո Արթուր Հարությունյանին հանդիպել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը և ճնշումների ու սպառնալիքների միջոցով ստիպել հետ վերցնել ինքնաբացարկի դիմումը:

PressMedia.am-ին հայտնի է դարձել նաև, որ Աբովյան են ժամանելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ՝ միջադեպը պարզելու առաքելությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում