«Արեւելյան գործընկերության» երկրների հետ հարաբերությունները շատ կարեւոր են ԵՄ-ի համար. Մոգերինի

«Արեւելյան գործընկերության» երկրների հետ հարաբերությունները շատ կարեւոր են ԵՄ-ի համար. Մոգերինի

«Արեւելյան գործընկերություն» ծրագրին մասնակցող վեց երկրների հետ հարաբերությունները շատ կարեւոր են Եվրամիության համար: Այդ մասին  հայտարարել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Ներկայում մենք նորմալ աշխատանքային հարաբերություններ ենք հաստատում գործընկերների միջեւ, դա գուցե սենսացիոն չԷ, բայց նշանակալի Է մեր մարդկանց համար: Նրանցից յուրաքանչյուրի հետ մեր հարաբերությունները, մեր գործընկերությունը շատ կարևոր Է մեզ համար»,– ասել Է Մոգերինին մայիսի 22-ին Ռիգայում գագաթնաժողովի երկրորդ օրվա սկսվելուց առաջ՝ հավելելով, որ լավ օր Է լինելու ԵՄ-ի եւ վեց գործընկերներից յուրաքանչյուրի համար,  հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում