Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 23-27-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ արագությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը մայիսի 23-24-ին կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա: Քամին հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:

Երևանում մայիսի 23-27-ին երեկոյան ժամերին և գիշերն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Մայիսի 23-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +26 աստիճան, մայիսի 24-ին՝ +24, մայիսի 25-ին՝ +25, մայիսի 26-ին՝ +26, մայիսի 27-ին՝ +27 աստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում