Օլանդը կոչ Է արել շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա Դոնբասում հրադադարի հասնելու նպատակով

Օլանդը կոչ Է արել շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա Դոնբասում հրադադարի հասնելու նպատակով

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Է, որ Ուկրաինայի արեւելքում հրադադարի ռեժիմը պահպանելու համար անհրաժեշտ Է շարունակել Ռուսաստանի եւ աշխարհազորայինների վրա գործադրվող ճնշումը: Այս կարծիքը նա հայտնել Է «Արեւելյան գործընկերության»՝ Ռիգայում ընթացող գագաթնաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Պարզ Է, որ հրադադարի ռեժիմը չի պահպանվում: Հենց դրա համար Էլ մենք պետք Է գործենք եւ շարունակենք ճնշում գործադրել, հատկապես Ուկրաինայի արեւելքի եւ Ռուսաստանի վրա, որպեսզի հասնենք Մինսկի համաձայնությունների ամբողջական կատարման»,- Օլանդի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում