Սահմանադրական փոփոխություններին չպետք է նայել որպես այս կամ այն ուժի շահերը սպասարկող գործիք. Վարդան Պողոսյան

Սահմանադրական փոփոխություններին  չպետք է նայել որպես այս կամ այն ուժի շահերը սպասարկող գործիք. Վարդան Պողոսյան

«Մենք ցանկանում ենք ԿԸՀ-ին տալ սահմանադրական կարգավիճակ, հայեցակարգում նախատեսել ենք, որ ԿԸՀ նախագահի ընտրության համար լինի առնվազն այնպիսի քվորում, ինչպես Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության դեպքում», –այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ հիշեցնելով, որ  Ազգային ժողովում քննարկվում է մի նախագիծ, որն ուղղած է մեծացնելու հանրային վստահությունը հանրաքվեի և, առհասարակ, այդ ինստիտուտի նկատմամբ:

Այս համատեքստում  վերջինը նկատեց, որ  իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն ընտրական համակարգի վերաբերյալ պետք է պայմանավորված լինի փոխադարձ զիջումներով և հանգեցնի այնպիսի արդյունքների, որը կբավարարի քաղաքական պրոցեսի բոլոր կողմերին. «Եթե 2017 թվականի ընտրություններից առաջ ունենանք այնպիսի օրենսգիրք, որը բավարարում է և՛ այսօր գործող իշխանության, և՛ ընդդիմության պահանջներին, ապա ընտրական գործընթացների նկատմամբ հստակությունը  շատ ավելի մեծ կլինի»:

Վարդան Պողոսյանն ակնարկեց, որ եթե այստեղ խնդիրը  միայն քաղաքական լիներ,  ինքը սահմանադրական փոփոխությունների գործընթացին մասնակից չէր լինի. «Սահմանադրական բարեփոխումներին չպետք է նայենք որպես այս կամ այն ուժի շահերը սպասարկող գործիք, այլ պետք է իսկապես լուրջ ընդունենք այն ամենը, ինչ կա հայեցակարգում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում