«Հայկական Ժամանակ». Գյումրեցի անհատ տաքսու վարորդներ կշարունակեն աշխատել «հին ձևերով»

«Հայկական Ժամանակ». Գյումրեցի անհատ տաքսու վարորդներ կշարունակեն աշխատել «հին ձևերով»

Գյումրիում անհատ տաքսու վարորդներին, որոնք պատրաստվում էին բողոքի ցույց անցկացնել, հավաստիացրել են, որ կշարունակեն աշխատել «հին ձևերով»: Տաքսիստները բողոքում էին կառավարության այն որոշման դեմ, ըստ որի՝ իրենք պարտավոր են հաշվիչներ տեղադրել և 8 հազար դրամ հաստատագրված վճար կատարել՝ տաքսի վարելու համար:

Ինչպես «Հայկական Ժամանակ»-ին տեղեկացրել է տաքսիստներից մեկը, քաղաքապետարանի և մարզպետարանի տարբեր չինովնիկներ անցած օրերին իրենց տեղեկացրել են, որ նշված փոփոխությունները չեն կայանա, քանի որ Շիրակի մարզը սոցիալապես վատ վիճակում է, ու կարող են հանգիստ աշխատել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում