«Հրապարակ». Նախարարներն արհամարհում են օրենսդիր մարմինը. «լայաղ» չեն անում մասնակցել նիստերին

«Հրապարակ». Նախարարներն արհամարհում են օրենսդիր մարմինը. «լայաղ» չեն անում մասնակցել նիստերին

ԱԺ պատգամավորները դժգոհ են, որ որոշ նախարարներ արհամարհում են օրենսդիր մարմինը և «լայաղ» չեն անում մասնակցել ոչ հանձնաժողովներին, ոչ էլ լիագումար նիստերին՝ իրենց փոխարեն գործուղում են տեղակալներին։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Մասնավորապես ԱԺ գնալուց խուսափում է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, նրա փոխարեն օրինագծերը զեկուցում են Արսեն Մկրտչյանը և Սուրեն Քրմոյանը։ ԱԺ «չսիրողներից» են նաև էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Պատգամավորները դիմել են վարչապետին։ Վերջինս հասկացել է, որ համոզելով չի լինում, այլ մեթոդներ է փնտրում նրանց ԱԺ բերման ենթարկելու համար»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում