«Ժողովուրդ». Վարչապետի որդին մնաց մենակ

«Ժողովուրդ». Վարչապետի որդին մնաց մենակ

Երեկ հայտնի է դարձել, որ Արտաշատի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հովհաննես Ղազարյանը նույն ինքը՝ Գազի Հովոն, պատրաստվում է ինքնաբացարկ ներկայացնել և դուրս գալ ընտրապայքարից: Ինչպես հայտնի է՝ Արտաշատի քաղաքապետի մյուս թեկնածուն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է՝ Արգամ Աբրահամյանը: Այսպիսով վարչապետի որդին մնում է միակ թեկնածու, և նրա՝ Արտաշատի քաղաքապետ դառնալն այլևս տեխնիկայի հարց է:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հովհաննես Ղազարյանն իր որոշման պատճառների մասին խոսելիս բավական ուշագրավ խոստովանություն է արել: Նա ասել է, որ Արգամ Աբրահամյանն ավելի լավ կկառավարի, քանի որ «Եթե ես քաղաքին վերաբերող հարցեր ներկայացնեմ, որոնք պետք է լուծվեն, ապա դրանից կարող են մեկ-երկուսը լուծվի, մյուսները՝ ոչ: Իսկ նրա դեպքում բոլոր հարցերն էլ կլուծվեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում