«Արմեն» ճամբարի քանդման դեմ պայքարողները քայլարշավ են իրականացրել Ստամբուլում

«Արմեն» ճամբարի քանդման դեմ պայքարողները քայլարշավ են իրականացրել Ստամբուլում

Հայոց ցեղասպանությունից հետո հայ որբերին ապաստան տված «Արմեն» ճամբարի քանդման դեմ պայքարողները Թուրքիայում բողոքի երթ են անցկացրել: Ինչպես հաղորդում  «Ասպարեզ» պարբերականը, «Արմեն» ճամբարի քանդման դեմ պայքարողները մայիսի 22-ի երեկոյան Ստամբուլի Պեյօղլու Թունել թաղամասում հավաքվել են և քայլարշավով հասել մինչև Գալաթասարա յի հրապարակ` ամբողջությամբ փակելով այն:

Արշավի լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ հարյուրավոր մարդիկ են մասնակցել զորակցության ցույցին: Հավաքի և երթի կազմակերպիչները ելույթներ են ունեցել և կոչ արել ճամբարը անմիջապես և առանց որևէ նախապայմանի վերադարձնել հայերին:

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն» ճամբար-որբանոցը վերջնական ավերումից փրկելու համար պայքարը շարունակվում է: Օրեր առաջ շենքի վերջնական կործանման դեմ պայքարող հարթակներից մեկը` «Նոր Զարթոնքը», հայտարարություն էր տարածել` նշելով, որ Թուզլայի հայկական որբանոցն անտեր չէ: Ներկայում որբանոցի շենքի քանդումը մասամբ դադարեցված է: Շինության վրա տարբեր պաստառներ են փակցված և գրություններ են արված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում