Սուրիկ Խաչատրյանը որևէ մեկին չի կասկածում իր դեմ մահափորձի իրականացման մեջ

Սուրիկ Խաչատրյանը որևէ մեկին չի կասկածում իր դեմ մահափորձի իրականացման մեջ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որևէ մեկին չի կասկածում իր դեմ մահափորձի իրականացման մեջ: Այս մասին Խաչատրյանը նշեց լրագրողների հետ զրույցում` ընդգծելով, որ տեղի ունեցածն անցյալում է: «Աստված ինձ փրկեց: Չեմ կասկածում որևէ մեկին: Ոստիկանությունը, դատախազությունը, քննչական կոմիտեն, ազգային անվտանգությունն աշխատում են, և մենք բոլորս պետք է հանգիստ սպասենք նրանց աշխատանքի արդյունքներին»,- ասաց Սյունիքի մարզպետը:

Մայիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան: Կրակոցների առնչությամբ Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի (մահափորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկ անիշներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում