Մամեդյարովը մեկնում է Մոսկվա

Մամեդյարովը մեկնում է Մոսկվա

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը մայիսի 24-ին կմեկնի Մոսկվա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ին հայտնել է ինքը` Մամեդյարովը:

Նա նշել է, որ այցի ընթացքում մայիսի 25-ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ քննարկելու է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը:

«Բացի այդ հանդիպումներ են ծրագրվում Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի եւ այլ պաշտոնատար անձանց հետ», -ասել է նա:

APA-ն հաղորդում է, որ Մամեդյարովը նաեւ հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը կլուծվի մոտ ժամանակում:

«Չկան հակամարտություններ, որոնք հնարավոր չէ լուծել: Վստահաբար հայտարարում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվելու է մոտ ժամանակում», -ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում