Թուրքական թերթը Պուտինին հիշեցրել է չերքեզների «ցեղասպանության» մասին

Թուրքական թերթը  Պուտինին հիշեցրել է չերքեզների «ցեղասպանության» մասին

Թուրքական «Yeni Söz» թերթը «Ցեղասպանությունը սա է, Պուտին»  («Это и есть геноцид, Путин») ռուսերեն վերնագրով հոդվածում անդրադարձել է չերքեզների տեղահանությանը և հռետորական հարց հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին.«Հայերի տեղահանությունը ցեղասպանություն անվանող Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Պուտինին հարց ենք ուղղում. ի՞նչ է 1829-1900 թվականներին ռուս զինվորների կողմից 1մլն 200հզ. չերքեզների կոտորածի անունը»,- գրել է թերթը:

Թերթը գրել է, որ ամեն անգամ պատերազմների ժամանակ թուրքերի նկատմամբ ռուսների տարած հաղթանակները դժբախտության պատճառ էին դառնում չերքեզների համար:Թուրքական թերթը պնդել է, որ 1829 թվականի Ադրիանապոլսի պայմանագրից հետո ռուսական զորքերը Կովկասում պատմության մեջ չտեսնված կոտորածներ են իրականացրել, որին զոհ է գնացել 1.2 մլն չերքեզ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում