Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Ցուսիմայի ճակատամարտի զոհերի հիշատակին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Ցուսիմայի ճակատամարտի զոհերի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին այցելել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Կրոնշտադտ վարչական շրջան, մասնակցել Ցուսիմայի ծովամարտի 110-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:

Արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն հարգանքի տուրք են մատուցել Ցուսիմայի ճակատամարտում զոհված նավաստիների հիշատակին:

Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ 1905 թվականին տեղի ունեցած Ցուսիմայի ծովամարտը ռուսական նավատորմի համար ճակատագրական եղավ:

Ներկաներին ուղղված իր խոսքում Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն նկատել է, որ թեև սա ռուսական նավատորմի ողբերգական, սակայն միևնույն ժամանակ նաև ամենահերոսական էջերից մեկն է: Նա համոզմունք է հայտնել, որ նավաստիների նոր սերունդը, խոնարհումով հիշելով իր հերոսներին, կշարունակի բարձր պահել ռուսական նավատորմի պատիվը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում