Հայաստանի ազգային պատկերասրահում Գավառի նկարիչների համար անցկացվեցին վարպետաց դասեր

Հայաստանի ազգային պատկերասրահում Գավառի նկարիչների համար անցկացվեցին վարպետաց դասեր

Գավառ քաղաքի Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահի տնօրինության նախաձեռնությամբ եւ Գավառի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ Գավառի արվեստի դպրոցի գեղարվեստի բաժնի, Մանկապատանեկան ստեղծագործական եւ Ուսուցողական կենտրոնների գեղանկարչության բաժինների 15 սաներ մայիսի 22-ին այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ: Ինչպես տեղեկացրեց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը, պատկերասրահում երեխաները ծանոթացան հանրահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կյանքին եւ գործերին, դիտեցին ծովանկարչի համաշխարհային հռչակ ունեցող կտավները: Սաներին ուղեկացում էին վերահիշյալ կենտրոնների եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներն ու խմբակավարները: Երեխաները եղան նաեւ Պատկերասրահի հայկական բաժնում, այցելեցին 1915 թվականի Հայոց մեծ եղեռնը ներկայացնող վկայութունների ցուցադրության բաժին:

Հայաստանի ազգային պատկերասրահի աշխատակիցները Հակոբ Գյուրջինյանի սրահում սաների հետ անցկացրեցին վարպետաց դասեր, որի շրջանակներում գավառցի աշակերտները վրձնով նկարեցին Հակոբ Կոջոյանի քանդակները, ինչպես նաեւ ծանոթացան Գյուրջինյանի կյանքին ու գործունեությանը:

Պատկերասրահի աշխատակիցները նշեցին, որ Գավառի պատանի նկարիչներն ունեն կերպարվեստի ոլորտում զարգանալու լուրջ հեռանկարներ:

Խոսրով Խլղաթյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում