Սերժ Սարգսյանի վարած վստահ և հավասարակշիռ քաղաքականությունը բերեց տեսանելի արդյունքի. Հերմինե Նաղդալյան

Սերժ Սարգսյանի վարած վստահ և հավասարակշիռ քաղաքականությունը բերեց տեսանելի արդյունքի. Հերմինե Նաղդալյան

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է Ռիգայում կայացած ԵՄ Արեւելյան գործընկերության 4-րդ գագաթաժողովի արդյունքներին, Հայաստանի համար էական ձեռքբերումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ փոխնախագահի դիտարկումների համաձայն` Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթաժողովն ամփոփեց Վիլնյուսից հետո այս երկու տարվա Եվրոմիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների հարաբերությունների զարգացումները, և կարելի է գնահատել Հայաստանին վերաբերող զարգացումների մի քանի թիրախային կետերը:

«Թիրախներից առաջինը Հայաստան-ԵՄ հարաբերություններն են, որոնք ԵԱՏՄ անդամագրվելուց հետո, ըստ որոշ վերլուծաբանների` «դեպրեսիվ», «անկումային» վիճակում էին , և կային վատատեսական վերլուծություններ ու կանխատեսումներ`  Հայաստանի համար «փակուղային» իրավիճակի վերաբերյալ: Այս իմաստով Ռիգան ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքական ղեկավարության և արտաքին գերատեսչության հաշվարկները ամենաճիշտը դուրս եկան ոչ միայն Հայաստանի խնդիրների զարգացման իմաստով, այլև Արևելյան գործընկերության այլ երկրների համեմատ. Հայաստանը համարվեց և օրինակելի, և միակ ընկալելի , փոխլրացնող , բազամվեկտոր քաղաքականություն վարող երկիր: Հետևաբար, հոռետեսական կանխատեսումների հեղինակները պետք է որ հիասթափված լինեն, բայց մեզ համար առավել կարևոր է այն, որ Հայաստանի իշխանությունների, քաղաքական ղեկավարության`  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած վստահ և հավասարակշիռ քաղաքականությունը` բազմապատկված արտաքին գործերի նախարարության կառույցների, դիվանագիտական կորպուսի որակյալ և փաստարկված աշխատանքով , բերեց արդեն տեսանելի արդյունքի:  Կարելի է ասել, որ Ռիգայի գագաթաժողովում բոլոր ուղղություն ներով  տակտիկական , դիրքային պայքար էր ընթանում և այդ պայքարում կետ առ կետ Հայաստանը կարողացավ իր  դիրքորոշումներն ու մոտեցումներն առաջ մղել և  պաշտպանել: Այս պահին նման առաջխաղացում, կարծում եմ սխալ չի լինի,  եթե ասենք, որ Արևելյան գործընկերության ոչ մի երկիր չունեցավ:

Եվրամիության հետ մեր հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու գործում մենք մեր հանձնառությունները կարողացանք հիմնավորել և նաև դրական մեսիջ ստացանք ԵՄ-ի կողմից , անգամ ԵԱՏՄ-ի անդամակցությամբ «վատթարացված» վիճակում , այնուամենայնիվ, այդ մեսիջը մենք այսօր ունենք` ԵՄ-ն ընդունեց մեր մեկնած ձեռքը և պատասխանեց իր պատրաստակամությամբ` խորացնելու և զարգացնելու հարաբերությունները: Այդ հարաբերությունները կարող են բազմաբովանդակ լինել, այդ թվում` և քաղաքական, և տնտեսական  ոլորտին առնչվող  բարեփոխումներ` չհակասելով այլ ձևաչափերի հետ կապված մեր արդեն ստանձնած պարտավորություններին: 

Այդ հանձնառությունները մեր անկեղծ գերակայություններն են, որոնց նվիրվածությունը տեսանելի է եվրոպացիների համար, այսինքն` ընդհանուր արժեքների շուրջ իրականացվող բարեփոխումներ, որոնք մենք բազմիցս նշել ենք, որ միայն Եվրոպայի համար չեն արվում, այլ ինքներս մեր,  մեր երկիրը ավելի առաջադեմ, ավելի ժողովրդավար դարձնելու համար: Այս շարունակական աշխատանքը նկատվում է, և դրա պատասխանը` եվրոպացիների կողմից «ավելին ավելիի դիմաց» քաղաքականությունն է:

Այդ առումով համեմատականը բոլոր իմաստներով հօգուտ Հայաստանի է, օրինակ` Ադրբեջանի դեպքում բարձրաձայնվում է և ընդգծվում ոչ ժողովրդավարական քաղաքականության բնույթը , խիստ քննադատվում և անբավարար գնահատվում ժողովրդավարական զարգացումները` քաղբանտարկյալների գոյություն, ռեպրեսիաներ, քաղաքացիական հասարակության ճնշում  և այլ բազմաթիվ երևույթներ:

Ռիգայի ինտրիգներից մեկը` Ղրիմի (իմա` Ղարաբաղի) խնդիրն էր: Ինչի հասանք այստեղ` առաջինը և ամենակարևորը` որքան էլ թվում է ժլատ նախադասություն, որ ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի աշխատանքներին, կարծում եմ, այս աջակցությունը, նախևառաջ, պատասխան է վերջին ժամանակներում Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականությանը և որդեգրած նպատակին` Մինսկի խումբը կազմալուծելու և այդ ձևաչափից դուրս գալու ուղղությամբ, և այս պահի դրությամբ Մինսկի խմբի հետ կապված խնդիրներում հստակություն է, և Ադրբեջանն այստեղ բացահայտ տանուլ է տալիս` չնայած նավթադոլարներին, գազային նո ր պրոյեկտներով  Եվրոպային գայթակղելու նկրտումներին: Բացի պարզապես «աջակցում ենք Մինսկի խմբի ձևաչափին» ձևակերպումից` ընդունված հռչակագրում նաև չընդգծվեց ու չառանձնացվեց տարածքային ամբողջականության պահպանման առաջնայնությունը` ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Ադրբեջանի պարտությունը Ռիգայի գագաթաժողովում բոլոր ուղղություններով` իրենց համար այնքան տեսանելի էր, որ, ի վերջո, հանգեցրեց կոպիտ և ոչ դիվանագիտական բնույթի քայլերի»,- ընդգծում է Ազգային ժողովի փոխխոսնակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում