Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է զինվորական կենտրոնական հոսպիտալ (ֆոտո)

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է զինվորական  կենտրոնական հոսպիտալ  (ֆոտո)

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Մուրացանի զինվորական  կենտրոնական հոսպիտալ: Նրան ուղեկցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է. Ապրիամովը, աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը   և  բուժվարչության պետ գնդապետ Կ. Խաչատրյանը:

Նախարար Սեյրան Օհանյանը նախ այցելել է հիվանդ զինծառայողներին, մանրամասն ծանոթացել  նրանց առողջական վիճակին, հանդիպել և զրուցել նրանցից շատերի ծնողների հետ: Այնուհետև նախարարը  բժիշկների հետ առանձին խորհրդակցություն է անցկացրել,  տվել համապատասխան հանձնարարականներ:

Այցի ավարտին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրել է զինծառայողների կյանքի փրկության և բուժման հարցերում առավել աչքի ընկած մի քանի բժիշկների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում