«Քանի դեռ ես Բրիտանիային պետք եմ, չեմ հոգնի».Աշոտյանը՝ Թետչերի սկզբունքով

«Քանի դեռ ես Բրիտանիային պետք եմ, չեմ հոգնի».Աշոտյանը՝ Թետչերի սկզբունքով

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը զբաղվում է նաև միջազգային քաղաքականության հարցերով, արդյո՞ք մեկը մյուսին չի  խանգարում: Լրագրողների  հետ  հանդիպմանը հնչեցված հարցին ի պատասխան նախարար Աշոտյանը զարմանքով հիշեցրեց, որ  ինքը  նաև ՀՀԿ փոխնախագահն է արտաքին քաղաքական հարցերով, այլ կերպ՝  կուսակցության   արտաքին հարաբերությունների պատասպանատուն:

«Ինձ չի խանգարում, ավելին ասեմ՝ ես սիրում եմ այդ գործը և կարծում եմ, որ  կարողանում  եմ համադրել նախարարի աշխատանքները  կուսակցության գործունեության այդ տեսակի հետ»,-ընդգծեց  նա՝ որպես լավ  աշխատանքի ապացույց հիշատակելով  Հայոց ցեղասպանությունը ճանաչող և  դատապարտող ԵԺԿ  բանաձևը, որը, թերևս, ամենախիստն էր:

Հակադարձմանը, թե չե՞ք հոգնել ԿԳ նախարարի պաշտոնից, գուցե դիվանագիտական  գործունեությամբ զբաղվեք, Արմեն Աշոտյանը  մտաբերեց Մարգարետ Թետչերի միտքը.«Ես կգնամ այն ժամանակ, երբ կհոգնեմ: Բայց քանի դեռ ես Բրիտանիային պետք եմ, չեմ հոգնի»:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում