Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մայիսի 25-ին անց է կացվել Անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նիստի օրակարգում ընդգրկված են եղել 2015թ. հացահատիկային մշակաբույսերի անվտանգ բերքահավաքը եւ հրդեհավտանգ ժամանակահատվածում առաջացող հրդեհների դեմ պայքարը արդյունավետ կազմակերպելու նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին վերաբերող հարցեր:

Ելույթներով եւ զեկույցով հանդես են եկել ԼՂՀ գյուղատնտեսության նախարարը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը, շրջվարչակազմերի ղեկավարները:

Երկրի ղեկավարը կառավարությանը հանձնարարել է բերքահավաքի անկորուստ կազմակերպման համար մինչեւ հունիսի 1-ը ստեղծել օպերատիվ շտաբ` ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում