Պակիստանում հարձակում Է կատարվել երկրի նախագահի որդու վրա

Պակիստանում հարձակում Է կատարվել երկրի նախագահի որդու վրա

Լույս մայիսի 25-ի գիշերը պայթյուն Է որոտացել Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնի որդու՝ Թալաթ Մամնունի ավտոշարասյան ճանապարհին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԻԱՆՍ լրատվական գործակալությունը: Բելուջստան արեւմտյան նահագի Հաբ քաղաքում կատարված հարձակման հետեւանքով զոհվել Է երեք, վիրավորվել 13 մարդ, ներառյալ Թալաթին ուղեկցող չորս ոստիկան: Նա ինքը չի տուժել:

Պայթուցիկ սարքը ամրացված Է եղել ճանապարհի մոտ կայանված մոտոցիկլետին եւ գործի Է դրվել հեռակառավարմամբ: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում