Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղի բացումը ռուսամետ քայլ չէ, այլ կրթական արժեք ներկայացնող. Աշոտյան

Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղի  բացումը ռուսամետ քայլ չէ, այլ կրթական արժեք ներկայացնող. Աշոտյան

Հայաստանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղի բացումը  ռուսամետ քայլ չէ. գուցե  քաղաքական որոշում է, բայց այն նաև իրենից կրթական արժեք է ներկայացնում և ամրապնդելու  է ռուս-հայկական  հումանիտար կապերը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ շեշտելով, որ այն չի լինելու  երկրորդ ռուսական բուհը, քանի որ Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանը նաև հայկական բուհ է՝ ինչպես Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայաստանի ամերիկյան  համալսարանը:

Արմեն Աշոտյանն ընդունեց, որ պետական բուհերը սրա արդյունքում վնասներ կունենան՝ կկորցնեն մարդկային ռեսուրս, ինչպես ժամանակին Ամերիկյան համալսարանում բակալավրիատի դեպքում, բայց ինքը պատասխանատու է  մրցակցության և ընդհանուր որակի համար. «Չունեմ ֆավորիտներ և ոչ մի բուհ չի կարող ասել, որ նախարարի ֆավորիտն է, չկան «լյուբիմչիկներ» բուհերի մեջ, մենք  հավասարաչափ շահագրգիռ ենք, որ բոլոր բուհերում առաջընթաց լինի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում