Չունենք մասնակցային մշակույթ. դրամահավաքը վերածվում է կաշառքի, թանկ նվերի. Նախարար

Չունենք մասնակցային մշակույթ. դրամահավաքը  վերածվում է կաշառքի, թանկ նվերի. Նախարար

Դպրոցական դրամահավաքն արտոնված է, եթե  կա ծնողական կոմիտեի համաձայնությունը: Իսկ  այն, որ ծնողները չեն կարողանում իրար լեզու  գտնել, դա ԿԳ նախարարության լուծելու խնդիրը  չէ:  Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  նախարար  Արմեն  Աշոտյանը: Վերջինն  ընդունեց, որ մի կողմից աշակերտները զրկվում են մշակութային վայրեր  գնալուց, մյուս կողմից  կանխվում է  կոռուպցիան:

Ըստ նախարարի՝ մեզանում դեռևս չկա  մասնակցային համապատասխան մշակութ՝ ով ուզում է  երեխային թատրոնի ուղարկել՝ ուղարկի, ով  չի ուզում՝ չուղարկի, այսինքն՝ գործում  է  պարտադրելու սկզբունքը: Ավելին՝ այլասերվել է դպրոցին օգնություն տալու երևույթը, ինչն ընդունված է աշխարհում. «Ոչ մի երկրում կրթական ոլորտի խնդիրները չեն լուծվում միայն պետբյուջեի ֆինանսավորումով: Բայց մեզ մոտ կան նախադեպեր, երբ դրամահավաքը  վերածվում է կաշառքի, թանկ նվերի»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում