Անցած տարվա պետբյուջեի եկամուտների 93%-ն ապահովվել է հարկերի և պետական տուրքերի հաշվին

Անցած տարվա պետբյուջեի եկամուտների 93%-ն ապահովվել է հարկերի և պետական տուրքերի հաշվին

Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով, ելնելով 5.2% տնտեսական աճի կանխատեսումից, ծրագրվել էր ստանալ 1 տրիլիոն 135.9 միլիարդ  դրամ եկամուտներ, որից 1 տրիլիոն 115.9 մլրդ դրամը` ներքին աղբյուրներից, 20 մլրդ դրամը` արտաքին պաշտոնական դրամաշնորհների տեսքով: Նշված միջոցները ներառյալ, ինչպես նաև հաշվի առնելով կառավարության լիազորությունների շրջանակներում կատարված մյուս փոփոխությունները` ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է շուրջ 52.9 մլրդ դրամով (4.7%-ով) և կազմել շուրջ 1 տրիլիոն 188.8 մլրդ դրամ, որից 1 տրիլիոն 163.6 մլրդ դրամը` ներքին աղբյուրներից ստացվող եկամուտների, 25.1 մլրդ դրամը` պաշտոնական դրամաշնորհների գծով:

Ջանջուղազյանը նաև հայտնեց, որ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 36.8 մլրդ դրամ կամ նախատեսվածի 100.7%-ը: ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի եկամուտների 93%-ն ապահովվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվին, որոնք կազմել են ավելի քան 1 տրիլիոն 64.1 մլրդ դրամ և 96.7%-ով ապահովել կառավարության լիազորությունների շրջանակներում ճշտված տարեկան ծրագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում