ՄԻԵԴ-ում պարտված վճիռներում խախտումների հայտնաբերման դեպքում դատավորները կարող են պատժվել. Հովհաննես Մանուկյան

ՄԻԵԴ-ում պարտված վճիռներում խախտումների հայտնաբերման դեպքում դատավորները կարող են պատժվել. Հովհաննես Մանուկյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տանուլ տված վճիռներում կոպիտ խախտումների հայտնաբերման դեպքում դատավորները կարող են պատժվել:

Լրագրողների հետ մայիսի 25-ին կայացած հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

«Մեր դատական օրենսգրքում գործում են մեխանիզմներ, որոնք թույլ են տաիս դատավորի նկատմամբ առաջ քաշել որոշակի կարգապահական հարցադրում»,–«Արմենպրես»-ի հաղորդմամբ նշեց նա՝ հավելելով,  որ ներկա պահին դատավորներին պատասխանատվության ենթարկելու դեպքեր չեն արձանագրվել:

Անդրադառնալով ՄԻԵԴ-ում պարտված որոշումների համար դատավորներին դրամական տույժերի ենթարկելու տարբերակին՝ նախարարն ասաց. «Ես կտրականապես դեմ եմ այդպիսի մեթոդի կիրառմանը: Դուք պետք է հիշեք, որ այդ պարտությունների համար պատասխանատու են նաև այլ անձինք»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում