Էրդողանն իր ելույթում հիշեցրել է հայկական լոբբիի մասին

Էրդողանն իր ելույթում հիշեցրել է հայկական լոբբիի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Թուրքիայի Ուրֆա քաղաք, որտեղ հանրության հետ հանդիպում է ունեցել:

Ըստ քրդական «Rudaw» լրատվակայքի` Էրդողանը, խոսելով Թուրքիայում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների մասին, անդրադարձել է նաև Թուրքիայի այն քաղաքական ուժերին, որոնք նրա պնդմամբ` Թուրքիան մասնատելու նպատակով համագործակցում են հայկական սփյուռքի հետ:

Էրդողանը, ակնարկելով որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի, մասնավորապես ասել է.

«Հոկտեմբերի 6-8 դեպքերի ժամանակ մարդիկ փողոց հանեցին և 50 հոգու մահվան պատճառ դարձան: Չաղլայանի դատարանում մեր դատախազը սպանվեց,  մեր ազգին սպառնացող կազմակերպության հետ ձեռք ձեռքի՞ են տվել: Քաղաքական միակ նպատակն այս երկրին ու ազգին թշնամի հանդիսացող հայկական  լոբբիստական ուժերի հետ համագործակցե՞լն է, ինչ է»:

Էրդողանը նաև մեղադրանքներ է հնչեցրել Սիրիայի ղեկավարության հասցեին: Ըստ նրա սիրիական իշխանություններն անտարբեր են սեփական ժողովրդի կրած տառապանքների նկատմամբ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում