Դավութօղլուն մեղադրել է քրդամետ կուսկացությանը հայկական սփյուռքի հետ «առևտուր անելու» մեջ

Դավութօղլուն մեղադրել է քրդամետ կուսկացությանը հայկական սփյուռքի հետ «առևտուր անելու» մեջ

Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Իզմիրում թուրքական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Սալահեթթին Դեմիրթաշին քննադատել է Հայոց ցեղասպանությունն ընդունելու և դրանում նաև քուրդ ժողովրդի ունեցած պատասխանատվության մասին հայտարարություններ անելու համար:

Դավութօղլուն, հեռուստաէկրաններից դիմելով քուրդ ժողովրդին, ասել է.

«Ինչ՞ու է Դեմիրթաշը հայտարարում, որ պաշտպանում է Հայոց ցեղասպանության թեման այն պահին, երբ դեռ ընթացքի մեջ է հաշտության գործընթացը (թուրք-քրդական-EH): Եվ Հայոց ցեղասպանության հարցում բացեիբաց Թուրքիային դատապարտող հայտարարություններ անում: Ըստ էության ամբողջովին մեր դեմ ուղղված արշավ է իրականացնում:

Դեմիրթաշը նույնիսկ ասում է, որ այդ հարցում քրդերի պատասխանատվության բաժինն էլ կա և քուրդ ժողովրդի անունից ներողություն խնդրում: Հիմա դիմում եմ մեր քուրդ եղբայրներին. «Արդյո՞ք կարող է ձեզ ներկայացնել մեկը, ով ձեր հանդեպ մեղադրանքներով է հանդես գալիս»:

Թուրքիայի վարչապետը Դեմիրթաշին մեղադրել է նաև արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպելու հետո հաշտության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ: Դավութօղլուի կարծիքով Դեմիրթաշը պետք է քուրդ ժողովրդին բացատրություն տա, թե հայկական սփյուռքի հետ ինչ սակարկումների մեջ է մտել:

Աղբյուր` Ermenihaber.am

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում