Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման ուղղությամբ ՀՀ ՊՆ-ն աշխատում է հայրենի արտադրողների հետ

Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման ուղղությամբ ՀՀ ՊՆ-ն աշխատում է հայրենի արտադրողների հետ

Վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանք է տարվել Հայաստանում ռազմական արդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությամբ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Արդեն ընդունվել է «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» օրենքը, որի շրջանակներում մենք համապատասխան աշխատանք են տանում նաև տեղեկատվակ ան ոլորտի մեր հայրենի արտադրողների հետ»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Դիտարկմանը, թե որոշ կազմակերպություններ դժգոհում են, որ նախարարությունը չի ընդունում իրենց առաջարկները, Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ բոլոր այն առաջարկները, որոնք գործնական են, դրանց շուրջ համապատասխան որոշում ընդունվել է:

«Այլ բան է, որ շատ կազմակերպություններ ցանկանում են, որ որոշումն անմիջապես ընդունվի, անմիջապես սկսվեն աշխատանքները, իսկ մեր` գոյություն ունեցող ֆինանսների կառավարման և ծրագրերի իրականացման շրջանակներում բազմաթիվ ընթացակարգեր կան, որ մենք պետք է օրենքի շրջանակներում հետևենք: Եթե չհետևենք, ապա դրանք նաև համապատասխան տույժերի են արժանանալու: Դրա համար մենք բոլորի հետ էլ աշխատում ենք»,– ընդգծեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում