Հայաստանը շարունակում է թռչնամսի ներկրման արգելքը թռչնագրիպի տարածման շրջաններից

Հայաստանը շարունակում է թռչնամսի ներկրման արգելքը թռչնագրիպի տարածման շրջաններից

Հայաստանը շարունակում է արգելքի տակ պահել թրչնագրիպի առկայություն ունեցող երկրներից թռչնամսի և դրանից պատրաստված արտադրանքի ներկրումը: Այս մասին մայիսի 25-ին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագորղներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

«Թռչունների բարձր ախտածին հիվանդությունները աշխարհում շարունակում են առկա մնալ: Բարձր ախտածին թռչնագրիպի ներթափանցումը Հայաստանի տարածք կանխարգելելու նպատակով ուժեղացվել է վերահսկողությունը թռչնաբուծական մթերքի ներմուծման նկատմամբ»,- նշեց Հովհաննես Մկրտչյանը:

Անասնաբուժության տեսչության պետը հավելեց, որ ժամանակավորապես դադարեցված է մնում թռչաբուծական մթերքի ներմուծումը այն երկրներից, որտեղ արձանագրվել է թռչունների բարձր ախտածին թռչնագրիպ հիվանդությունը. արգելքը գործում է Չինաստանի, Իրանի Մազանդարան նահանգի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլադների և Թուրքիայի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում