Մշակույթի նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում մարզային թատրոններին

Մշակույթի նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում մարզային թատրոններին

ՀՀ մշակույթի նախարարությունը մեծ աջակցություն է ցուցաբերում մարզային թատրոններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 26-ին հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

«Ընդհանուր առմամբ՝ թատրոնների հաճախելիությունը պակասում է, բայց ես դա չեմ կապում թատրոնների ստեղծագործական որակի հետ: Որակն, ինչ ձևով կար, այս տարի՝ նախորդ տարի էլ էր և մյուս տարի էլ կլինի: Չեմ ասում՝ սա լավ է կամ վատ: Ես ցածր հաճախելիությունը կապում եմ կառավարման նոր, անարդյունավետ մեխանիզմների բացակայության հետ: Այնքան աջակցություն, որքան մենք տրամադրում ենք մարզային թատրոններին, Երևանի ոչ մի թատրոն չի ստանում՝ բացի Սունդուկյանի անվան և Օպերայի և բալետի թատրոնից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արթուր Պողոսյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ մեծ ուշադրություն է դարձվում մարզային թատրոնների խնդիրներին: «Ստեղծագործական աշխատանքը մարզային որոշ թատրոններում կանոնոնակարգված չէ կամ վատ է կանոնակարգված: Բացի այդ, մարզային թատրոնների նյութատեխնիկական բազան ավելի թույլ է՝ համեմատած երևանյան թատրոնների բազայի հետ»,- նկատեց նա՝ հավելելով, որ խնդիրները լուծելու ուղղությամբ աշխատանք է տարվում:

«Շատ հաճախ խնդիրներ են առաջանում, երբ դերասանը, գլխավոր դերից բացի, ոչինչ չի ցանկանում խաղալ, և դա բերում է վեճերի: Մենք ցանկանում ենք, որ նաև մարզային թատրոնները մրցունակ արտադրանք ստեղծեն»,- մանրամասնեց նա:

Արթուր Պողոսյանի խոսքով՝ նախարարությունը 2014-ից սկսած մինչ այս տարի աննախադեպ թվով՝ 27 նոր բեմադրություն է ֆինասնավորել երևանյան և մարզային թատրոններում, և շարունակում է շատ լուրջ ուշադրություն դարձնել թատրոններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում