Արգամ Աբրահամյանը խոստանում է ականջալուր լինել բոլոր առաջարկություններին

Արգամ Աբրահամյանը խոստանում է ականջալուր լինել բոլոր առաջարկություններին

Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը գրանցվելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ իր առջև խնդիր է դնում բաց և ուղիղ շփման ինչպես իր համաքաղաքացիների, այնպես էլ լրատվամիջոցների հետ: Այդ մասին Արգամ Աբրահամյանը գրել է ֆեյբուքյան իր նորաբաց էջում:

Արտաշատի քաղաքապետի թեկնածուն մասնավորապես գրել է.

«Սիրելի՛ ֆեյսբուքյան ընկերներ,

Սիրելի՛ արտաշատցիներ,

Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ես առաջադրել եմ իմ թեկնածությունը Արտաշատի քաղաքապետի ընտրություններում: Գրանցվելով ֆեյսբուք սոցիալական ցանցում` ես խնդիր եմ դնում բաց և ուղիղ շփման ինչպես իմ համաքաղաքացիների, այնպես էլ լրատվամիջոցների հետ: Օգտագործելով համացանցի հնարավորությունները՝ ներկայացնելու եմ իմ տեսակետներն ու պատկերացումները, իմ սիրելի Արտաշատի ապագայի մասին իմ տեսլականը և խնդրում եմ բոլորիդ ներկայացնել ձեր առաջարկներն ու մոտեցումները, ձեր քննադատություններն ու հորդորները: Վստահ եղեք` դրանք չեն մն ա օդում, և ձեր կարծիքները ներկայացված կլինեն իմ ապագա ծրագրերում:

Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, ներկայացրեք ձեզ հուզող հարցադրումներն ու խնդիրները՝ վստահ լինելով, որ ես կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին և հետամուտ կլինեմ ձեր կողմից բարձրացվող բոլոր խնդիրներին, բայց խնդրում եմ հաշվի առնել, որ ես նոր եմ մուտք գործում հասարակական – քաղաքական ասպարեզ և կարծում եմ, որ կարող եք նաև ինձ աջակցել և օգնել ձեր խորհուրդներով: Հայոց երբեմնի մայրաքաղաք Արտաշատի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու դեպքում շարունակելու եմ բաց և ուղիղ շփ ումներով ծառայել իմ քաղաքին:

Սիրելի՛ ֆեյսբուքյան ընկերներ, շնորհակալ կլինեմ, եթե ինձ ընդունեք ձեր ֆեյսբուքի ընտանիք այնպիսին, ինչպիսին ես կամ: Ես հպարտ եմ իմ ընտանիքով, հպարտ եմ, որ Հովիկ Աբրահամյանի որդին եմ, բայց պետք է խնդրեմ, որ ինձ ընդունեք որպես սեփական որոշումներ կայացնող, սեփական քայլերի համար պատասխանատու Հայաստանի քաղաքացի Արգամ Աբրահամյան: Խոստանում եմ պատասխանտու լինել իմ բոլոր արած ու չարած գործերի համար:

Խնդրում եմ իմ առաջին ստատուսը խիստ չդատել…»:

Արտաշատի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենա հունիսի 7-ին: Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուն միակն է կայանալիք ընտրություններում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում