AM | RU | EN
USD
EUR
RUB

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շրջանցում է նաև ջավախահայերին (լուսանկարներ)

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի շինարարության մասին ամենատարբեր խոսակցություններ են պտտվում: Times.am-ի թղթակիցը, շնորհիվ Go group media-ի նախաձեռնությանը, հնարավորություն ունեցավ Ջավախքի Կարծախ գյուղի մոտակայքում անձամբ հետևել երկաթուղու շինարարարական գործընթացին: Երկաթուղու տարածքը վերահսկվում է վրացի սահմանապահների կողմից և  միայն հատուկ անցագրի միջոցով է հնարավոր  այցելել

Վրաստանի Ախալքալաք կայարանից 98 կիլոմետր երկարությամբ երկաթգիծը կձգվի մինչև Կարսի երկաթուղային կայարան: Դրա 68 կիլոմետրը բաժին Է ընկնում Թուրքիայի, 30 կիլոմետրը՝ Վրաստանի տարածքին: Նաև որոշակի վերակառուցման պետք Է ենթարկվի երկաթուղու Ախալքալաք-Թբիլիսի հատվածը: Դեռևս 2015թ-ի հունվարին վրացական լրատվամիջոցները տեղեկատավություն հայտնեցին, որ Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին և Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը մասնակցել են Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթուղային մայրուղու վրացական հատվածի շնորհանդեսին և դիտել են դրանով գնացքի թեստային անցավազքը: Շնորհանդեսը կայացել Էր Ջավախքում՝ Կարծախում, դրան նաև մասնակցել են «Մարաբդա – Կարծախ երկաթուղի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Օլեգ Բիչիաշվիլին, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչութաձեն և այլ պաշտոնատարներ: Փոխադրամիջանցքի առավելագույն թողունակությունը կկազմի տարեկան 17 միլիոն տոննա: Ենթադրվում Է, որ սկզբնական փուլում կփոխադրվեն մեկ միլիոն ուղևոր և 6,5 մլն տոննա բեռներ:

Մեր տեսած պատկերն այլ էր: Այո՛, այս հատվածում շինարարություն կատարվել է և աշխատանքները շարունակվում են, սակայն մոտ ապագայում ավարտվելու հավանականությունը մեծ չէ: Բացի այդ որոշ լրատվամիջոցներ մայիսին լուրեր էին տարածում, որ ավարտին է հասցվել Վրաստան-Թուրքիայի թունելի շինարարական աշխատանքները, սակայն այն ևս անավարտ էր:

Երկաթուղու շինարարությունը, մի շարք հանգամանքներով պայմանավորված, երկարաձգվում է և նախատեսված գումարից մի քանի անգամ ավել ծախսվում: Այսպես դեռևս 2007-ին սկսված երկաթգծի շինարարությունը պետք է ավարտին հասցվեր 2010 թվականի վերջին: Սակայն, 2010թ-ի հունիսին նախագծին մասնակից երկրները ստիպված եղան ընդունել, որ սահմանված ժամկետներում չեն տեղավորվում, և խոստացան, 2011թ-ի սկզբին ավարտել: Ավելին՝ 2010-ի օգոստոսին Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները Բաքվում արձանագրություն են ստորագրել՝ երկաթուղային նախագծի իրականացման աշխատանքների արագացման մասին: Ըստ այդմ, նախատեսվում էր երկաթուղու կառուցման շուրջ աշխատանքներն ամբողջությամբ ավարտին հասցնել մինչև 2011 թվականի վերջը: Այնուհետև խոստացվեց, որ 2013-ի հունվարին գնացքը կշարժվի: Արդեն 2012 թվականի դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանաhովը ստիպված էր ընդունել, որ երկաթգծի շահագործումը կրկին հետաձգվում է, և որ առաջին գնացքը կշարժվի 2013 թվականի վերջին: Արդեն 2013 թվականի վերջին նոր ժամկետ նշվեց՝ 2014 թվականի սկիզբը, ապա կեսերը, իսկ հետո էլ՝ տարվա վերջը:

2009թ-ին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ Թուրքիան կարծես սառեցրել էր գործընթացը, քանի որ սահմանի բացման պարագայում կգործարկվեր Գյումրի-Կարս երկաթուղին, որով էլ հետագայում Թուրքիան հնարավորություն կունենար կապվելու Թբիլիսիի և Բաքվի հետ, սակայն հաշտեցման գործընթացի տապալումից հետո նախագիծը կրկին ձեռք բերեց իր ակտուալությունը:

Ներկա պահին շինհրապարակում հիմնականում բեռնատար մեքենաներ էին աշխատում և չհաջողվեց խոսել երկաթգծի շինարարների հետ: Փոխարենը հնարավորություն եղավ զրուցել Կարծախ գյուղի բնակչության հետ, որոնցից մի քանիսը ժամանակին աշխատել էին այդ երկաթուղու վրա: Վերջիններս փաստեցին, որ ժամանակին վրացական կառավարությունը հավաստացնում էր, որ երկաթուղու և ՀԷԿ-ի շինարարությունը կնպաստեն Ջավախքի տնտեսական աշխուժացմանը, սակայն տեղի բնակչությունը մեկուսացած է այդ գործընթացներից: Սովորաբար թուրքական կամ ադրբեջանական ընկերությունները, որոնք իրականացնում են շինարարությունը և նկատելի արագությամբ փոխվում, իրենց հետ բերում են աշխատակիցներին: Կարծախ գյուղից ոմանք, ովքեր չցանկացան ներկայանալ, նշեցին, որ ժամանակին աշխատել են շինարարության վրա, սակայն շինարարական ընկերության փոփոխությունից հետո այլևս չեն աշխատում: Խնդիրներ առաջացել են նաև աշխատավարձերի վճարման հետ կապված, սակայն նրանք հավաստիացրեցին, որ մի քանի ամիս աշխատավարձ չի ստացել շինարարական ողջ անձնակազմը, և դա ամենևին էլ կապված չէ ազգային պատկանելության հետ:

Զրուցեցինք նաև այն գյուղացիների հետ, որոնք ժամանակին ապրել էին երկաթուղու տարածքում և նրանց փոխհատուցում էին տվել` իրենց տներից հրաժարվելու համար: Նման ընտանիքների թիվը երեքն էր, որոնցից միայն մեկն էր մշտական բնակություն հաստատել Կարծախում: Բնակչուհին նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ են փոխհատուցումից, սակայն, անկեղծանալով նշեց, որ իրենց սպասելիքները չեն արդարացել: Վերջինս ասաց, որ սկզբում խոստացել էին և գումարային փոխհատուցում, և բնակարան Ախալքալակի նախկին ռուսական բազայի տարածքում գտնվող բնակարաններից մեկում, սակայն գրավոր որևէ պայմանավորվածություն չեն ունեցել: Ընտանիքներից մեկը, որի բնակարանի մակերևույթը փոքր է եղել, ստացել է 27000 դոլարի չափով գումար, իսկ մյուս երկուսը` մոտ 48000 դոլար գումար:

Երկաթուղի նախագծի նախնական ծախսը 422 միլիոն դոլար էր, որից 202 միլիոն դոլարը պետք է ուղղվեր վրացական հատվածի շինարարությանը, իսկ 220 միլոնը` թուրքականին: Սակայն Ադրբեջանի ազգային նավթային ֆոնդն արդեն իսկ Վրաստանին հատկացրել է 775 միլոն դոլար արժողությամբ երկու վարկ, և դեռ հայտնի չէ այդքանը բավարար է շինարարությունն ավարտին հասցնելու համար: Վաղ թե ուշ, շատ թե քիչ ծախսված գումարով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կյանքի կկոչվի, սակայն այդ նախագիծը կլինի ոչ միայն Հայաստանը շրջանցող տրանսպորտային միջանցք, այլ նաև Ջավախքի հայությանը տարածաշրջանային գործընթացներից դուրս մղող նախագիծ: Ով վճարում է նախագծի գումարը, նա էլ թելադրում է պայմանները, իսկ պայմանները դժվար թե հայության շահերից բխեն:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Լրահոս
Սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ վճարների փոխհատուցման համար հատկացվեց 929 մլն դրամ Մեծ Բրիտանիան 2,5 մլրդ ֆունտ կհատկացնի անվտանգության եւ հետախուզության ուժեղացման համար Վարչապետը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Լոռու մարզի կանանց զբաղվածության ապահովման հարցը լուծելու ուղղությամբ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել «Իգլա» զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու գործով «Քեյ Փի Էմ Ջի»-ն կներկայացնի Հայաստանի ներդրումային միջավայրը միջազգային հարթակներում Ավտովթարի են ենթարկվել «Ելք» դաշինքի ղեկավարներ Ն.փաշինյանը, Է.Մարուքյանը և Ա.Զավենի Սարգսյանը Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Աթեշյանը հարմար պայմաններ չի տեսնում փոխանորդի պաշտոնը թողնելու համար Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը ՀՀ սփյուռքի, Մշակույթի և Առողջապահության նախարարները ստորագրել են համատեղ հրամաններ Բրյուսելի ահաբեկչությունից տնտեսական վնասը կազմել է 2,5 մլրդ եվրո ՔԱԳՎ պետն ԱՄԷ-ում քննարկումներ է ունեցել ավիացիոն ոլորտի մի շարք հարցերի շուրջ Էրդողանը կոշտ է պատասխանել Բուլղարիային Կիրականացվի նոր էլեկտրակայան կառուցելու 250 մլն դոլարի ներդրումային ծրագիր Լոնդոնի ահաբեկիչը Մեծ Բրիտանիայի ծնունդ Էր ՀՅԴ-ականները Տավուշում խոստացել են ապագա կառավարության կազմում նպաստել երկրի տնտեսության զարգացմանը Ընտրելու իրավունք ունեցող կանանց մեծամասնությունը նախընտրում է «Ծառուկյան» դաշինքին Քաղտեխնոլոգը կանխատեսում է Հանրապետական կուսակցության և « Ծառուկյան» դաշինքի մուտքը խորհրդարան Կիեւում սպանվել է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը Լոնդոնում ակցիա է անցկացվելու ի հիշատակ ահաբեկչության զոհերի Նախագահին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը Ոչ մեկն օգնություն չի խնդրում, պայման ու հնարավորություն են ուզում Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպան Թուրքական հեռուստաալիքները քարոզարշավային անհավասար պայմաններ են տրամադրում կուսակցություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը Սամվել Բաբայանի ձերբակալությունից քաղաքական դիվիդենտներ է փորձում շահել ՀԲ ծրագրով կառուցված ոռոգման համակարգերը կնվիրաբերվեն գյուղական համայնքներին Կառավարությունը հաստատել է կամավորական գործունեությունը կանոնակարգող հայեցակարգը Նորվեգիան պատասխանել է թուրք զինվորականներին վերադարձնելու Թուրքիայի պահանջին Կառավարության բազմաթիվ առաջարկների մասին գյուղացին տեղյակ չէ Իրանի նախագահը երկօրյա այցով Ռուսաստան կժամանի մարտի 27-ին Ռուսաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Համատիրությունները կոլեկտիվ մարմիններ են, որտեղ ոչ մի պատասխանատվություն չկա, հետևաբար որակ չկա. ՀՀ վարչապետ Վարչապետը Վլադիմիր Գասպարյանին հորդորեց ճանապարհային ոստիկանության ոլորտը վերցնել անձնական հսկողության ներքո Մարզպետները տարածքային կառավարման դասընթացներ կանցնեն Հայաստանի Ամերիկյան համալսարանում Գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան. Երևանում սպասվում է +20 Արփինե Հովհաննիսյանը հանրության իրավագիտակցության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր է առաջարկում Պուտինը ցավակցություն է հայտնել Մեյին Լոնդոնի ահաբեկչության կապակցությամբ Խոսրով Հարությունյանը «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր քաղաքական ուժ չի համարում Սպիտակի բնակիչների կոմունալ վճարները կնվազեն էներգախնայողության ծրագրի շնորհիվ Մակրոնը կհաղթի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում. Harris Interactive
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan